ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատուի անհատական տվյալների պաշտպանությունը

Օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ այս հաղորդագրությունը հիմնված է «Անձնական տվյալների մասին» օրենքի և անհատական տվյալների էլեկտրոնային մշակման վերաբերյալ միջազգային այլ ստանդարտների վրա:

«Urban Register» (այսուհետ Ծառայություն մատուցող) տեղեկություններ է հավաքում իր ծառայություններից օգտվողների (այսուհետ՝ Պատվիրատու) վերաբերյալ, երբ վերջիններս օգտագործում են «Urban Register» բջջային հավելվածը, կայք էջը և այլ էլեկտրոնային ծառայություններ կամ այլ կերպ հաղորդակցվում է Ծառայություն մատուցողի հետ:

Պաշտպանության շրջանակը

Անհատական տվյալների պաշտպանության այս կանոնները տարածվում են բոլոր այն անձանց, ովքեր անկախ իրենց գտնվելու վայրից, օգտվում են «Urban Register» ծառայություններից: Այս կանոնները չեն տարածվում վարորդների կամ առաքիչների վրա, ովքեր ընկերության հետ համագործակցում են արտոնագրային ծառայությունների հիման վրա: Որպես ծառայության Պատվիրատու հանդես գալու պարագայում գործում են կարգավիճակին համապատասխան կանոնները:

Տեղեկատվության հավաքումը

Ծառայություն մատուցողը տեղեկություններ է հավաքում Պատվիրատուի վերաբերյալ, երբ Պատվիրատուն ներբեռնում է հավելվածը և անցնում է գրանցում, ստեղծում է անձնական հաշիվ կամ փոփոխություններ է իրականացնում գործող հաշվի մեջ, դիմում են պատվիրատուների սպասարկման կենտրոն կամ առնչվում են Ծառայություն մատուցողի հետ: Այս տեղեկատվությունը ներառում է Պատվիրատուի անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսի համարը, նկարը, վճարման մեթոդը, պահանջվող ծառայության տեսակը, deviceid և տրամադրված այլ տեղեկատվություն ծառայությունը պատշած կատարելու համար:

Հավաքվող տեղեկատվության տեսակները

Տեղեկատվությունը հավաքվում է հետևյալ հիմնական ոլորտների վերաբերյալ:

Տեղանքի վերաբերյալ տեղեկատվություն: Երբ Պատվիրատուն գրանցվում է հավելվածի միջոցով, Ծառայություն մատուցողը հավաքում է անհրաժեշտ տեղեկություններ Պատվիրատուին գրանցելու համար, որը տրամադրվում է «Urban Register» բջջային հավելվածի միջոցով: Երբ Պատվիրատուն գրանցվում է «Urban Register» բջջային հավելվածում, ապա, Ծառայություն մատուցողը կարող է նաև տեղեկություններ ձեռք բերել տվյալ սարքավորման վերաբերյալ կամ անհրաժեշտության դեպքում Ծառայություն մատուցողը կարող է թույլտվություն ստանալ Պատվիրատուից նրա տեղանքի վերաբերյալԳտնվելու վերաբերյալ տեղեկությունը կարող է ստացվել նաև Պատվիրատուի IP հասցեի միջոցով:

 Տվյալների վերաբերյալ տեղեկատվություն: Եթե պատվիրատուն թույլատրում է «Urban Register» բջջային հավելվածին հասանելիություն ստանալ Պատվիրատուի տվյալների բազային, ապա Ծառայություն մատուցողը կարող է ձեռք բերել և պահպանել անուններ, հեռախոսահամարներ, որոնք առկա են Պատվիրատուի տվյալների բազայում: Ծառայություն մատուցողը կարող է թույլտվություն ստանալ սարքի տեսախցիկին, որպեսզի Պատվիրատուն գրանցումը ավարտելու համար կարողանա նկարահանել և ուղարկել գրանցման համար անհրաժեշտ ինֆորմացիան: Սա նպատակ է հետապնդում օժանդակել մատուցվող ծառայությունների առնչությամբ սոցիալական հաղորդակցությունը:

Օգտագործման և նախասիրությունների վերաբերյալ տեղեկություն: Ծառայություն մատուցողը տեղեկություններ է հավաքում այն մասին, թե Պատվիրատուները և կայքի այցելուները ինչպես են հաղորդակցվում ծառայություններ ստանալու համար, ինչպես օրինակ՝ նախասիրությունների և համապատասխան կարգավորումների վերաբերյալ: Որոշ դեպքերում Ծառայություն մատուցողն այս տեղեկությունները հավաքում է տեղեկանիշերի (cookie) կամ նույնականացման հնարավորություն ընձեռող այլ տեխնիկական հնավարությունների միջոցով:  

Սարքավորման վերաբերյալ տեղեկություններ: Ծառայություն մատուցողը կարող է տեղեկություններ հավաքել սարքավորումների վերաբերյալ, որը ներառում է սարքավորման մոդելը, օպերացիոն համակարգը, օգտագործված լեզուն, սարքավորման նույնականացման համարը, բջջային օպերատորի վերաբերյալ տվյալներ և այլն:

Զանգ և տեքստային հաղորդագրություն: Ծառայություն մատուցողն Պատվիրատուի գրանցումը կազմակերպելու և ապահովելու համար, նրա հետ կոմունիկացիան կատարում է տեքստային հաղորդագրությունների միջոցով: 

Հասանելիության վերաբերյալ տեղեկություններ: Երբ Պատվիրատուն առնչվում է ծառայությունների հետ, Ծառայություն մատուցողը անհրաժեշտության դեպքում հավաքագրում է տեղեկություններ հասանելիության վերաբերյալ, ինչը կարող է ներառել IP հասցեն, հասանելիության օրը, ժամը, այն էջերը, որոնց հասանելիություն է ձեռք բերվել, երրորդ կողմի էջերը կամ ծառայությունները, որոնց հասանելիություն է ստացվել մինչև ծառայություններից օգտվելը:

Բջջային հավելվածների վերաբերյալ կարևոր տեղեկություններ

Շատ բջջային հեռախոսի համակարգեր (iOS, Android և այլն) նախատեսում են օգտատիրոջ համաձայնությունը մինչև այս կամ այն հավելվածը կարող է հասանելիություն ստանալ տվյալ բջջային հեռախոսին: Բջջային հեռախոսի համակարգերը համաձայնություն ստանալու տարբեր մեխանիզմներ ունեն: Օրինակ՝ iOS համակարգը կարող է ահազանգել, երբ «Urban Register» բջջային հավելվածը փորձում է հասանելիություն ստանալ որոշակի տեղեկատվության: Այնուհետև, այն կարող է օգտատիրոջը յուրաքանչյուր անգամ զգուշացնել հերթական հասանելիության մասին: Նույն կերպ Android համակարգը կտեղեկացնի օգտատիրոջը տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:

Տեղեկությունորը Ծառայություն մատուցողը հավաքում է երրորդ աղբյուներից

Ծառայություն մատուցողը կարող է տեղեկություններ ստանալ նաև այլ աղբյուրներից և համատեղել այն իր կողմից մատուցվող ծառայություններից ստացված տեղեկությունների հետ: Օրինակ՝

  • Եթե Պատվիրատուն օգտագործում է «Urban Register» համակարգին սպասարկող վճարման համակարգը, ապա Ծառայություն մատուցողը կարող է տեղեկություն ստանալ օգտագիրոջ մասին:
  • Եթե Պատվիրատուի (կազմակերպության պարագայում) աշխատակիցն օգտվում է ծառայության տեսակներից մեկը, օրինակ՝ կազմակերպության համար, ապա կազմակերպության կողմից տեղեկությունը կարող է ստացվել աշխատողի միջոցով:

Ստացված տեղեկատվության օգտագործումը

Ծառայություն մատուցողը կարող է օգտագործել հավաքված տեղեկատվությունը հետևյալ նպատակներով.

  • Տրամադրել, պահպանել և բարելավել ծառայությունները, ներառելով, օրինակ՝ վճարմանն օժանդակելու, հաշիվ ապրանքագրեր առաքելու, ապրանքներ առաքելու համար, ինչպես նաև օգտատերերին և վարորդներին աջակցելու, մատուցվող ծառայությունների նորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
  • Ուղարկել կամ օժանդակել Պատվիրատուի և վարորդի միջև հաղորդակցությունը:
  • Պատվիրատուին ուղարկել այնպիսի հաղորդակցություն, որը ներառում է ծառայությունների վերաբերյալ նորություններ կամ, եթե ընդունելի է, այլ կազմակերպությունների վերաբերյալ:
  • Անհատականացնել և բարելավել ծառայությունները, որը ներառում է սոցիալական գովազդներ և այլն:
  • Գրանցել Պատվիրատուին Bolt պատվերների համակարգում:

Տեղեկատվության փոխանցում

Ծառայություն մատուցողը կարող է հավաքված տեղեկատվությունը տրամադրել այլ անձնաց սույն հաղորդագրության պայմանների համաձայն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում:

  • Ծառայություն մատուցողը կարող է Պատվիրատուի տվյալները տրամադրել վարորդին:
  • Երրոդ անձանց, այն դեպքում, երբ աշխատում է վերջիններիս հետ համագործակցությամբ:
  • Հասարակության հետ, եթե Պատվիրատուն այդ տեղեկությունը ներկայացրել է հանրային հարթակում, ինչպիսիք են օրինակ՝ սոցիալական ցանցերը:
  • Իրավասու պետական մարմնի դիմումի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
  • Իրավապահ մարմիններին, պետական կառավարման մարմիններին կամ երրորդ կողմին, եթե Ծառայություն մատուցողը գտնում է, որ Պատվիրատուի գործողությունները հակասում են օգտատիրոջն առաջադրված պահանջներին, ծառայությունների պայմաններին, կամ այլոց կամ  իրավունքների պաշտպանության նպատակով:   
  • Այն դեպքում, երբ Ծառայություն մատուցողը տեղեկացնում է Պատվիրատուին և Պատվիրատուն համաձայնում է փոխանցել իր տվյալները:

 

 

Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցումներ

Ծառայությունները կարող են փոխկապակցված լինել սոցիալական ցանցերի հետ, ինչը Պատվիրատուին հնարավորություն է ընձեռում տվյալները փոխանցել նաև այլ հավելվածների, կայքերի միջոցով: Նման տեղեկատվության օգտագործումը կարող է հնարավորություն ընձեռել տեղեկատվությունը կիսել ընկերների և հանրության հետ՝ կախված նրանից, թե ինչ կարգավորումներ է Պատվիրատուն սահմանել սոցիալական ցանցերի հասանելիության համար:

Հաշիվ

Պատվիրատուն կարող է ուղղել իր վերաբերյալ տեղեկությունները իր էլեկտրոնային հաշվին հասանելիություն ստանալով: Պատվիրատուն կարող է փակել իր հաշիվը կազմակերպության
ադմինիստրացիային այդ մասին տեղեկություն ներկայացնելով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում որոշ տեղեկություններ կարող են պահպանվել օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

Տվյալների փոխանցման մերժում

Կազմակերպությունը մերժում է Պատվիրատուի վերաբերյալ երրորդ անձանց տեղեկություններ  փոխանցելու ցանկացած այլ դիմում, որը սահմանված չէ այս հաղորդագրությամբ և նախատեսված չէ օրենքով: